25/09/2019 17:33
Թբիլիսին հանդես է գալիս Մոսկվայի հետ երկխոսությունը շարունակելու օգտին
Թբիլիսին հանդես է գալիս Պրահայում Մոսկվայի հետ երկխոսությունը ՌԴ արտաքին գործերի փոխնախարարի և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի կանոնավոր հանդիպումների ձևաչափով շարունակելու օգտին:
«Մենք հանդես ենք գալիս երկխոսությունը շարունակելու օգտին: Այո, իհարկե, ես պաշտպանում եմ Պրահայի ձեւաչափը և հանդես եմ գալիս այն շարունակելու օգտին»,- սեպտեմբերի 25-ին ասել է Աբաշիձեն ТАСС-ի թղթակցին:
Ավելի վաղ ՌԴ պետքարտուղար, արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը, որն Աբաշիձեի հետ բանակցություններում ներկայացնում էր ռուսական կողմը, թողել է իր պաշտոնը: Ավելի ուշ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արտաքին գործերի նախարարի տեղակալ է նշանակել Անդրեյ Ռուդենկոյին, որն ավելի վաղ զբաղեցնում էր ԱՊՀ-ի երկրների Երկրորդ դեպարտամենտի տնօրենի պաշտոնը:
Թե ով կներկայացնի Ռուսաստանը Վրաստանի հետ բանակցություններում, առայժմ հայտնի չէ: Աբաշիձեն կարծում Է, որ անհրաժեշտ է սպասել և միայն դրանից հետո կոնկրետ հայտարարություններ անել:
Աբաշիձեն վերջին անգամ Կարասինի հետ Պրահայում հանդիպել է հունիսի 13-ին: