25/09/2019 14:59
Թրամփի իմփիչմենտի կողմնակիցները մեծամասնություն չունեն ԱՄՆ Կոնգրեսում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենտի կողմնակիցները մեծամասնություն չունեն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, տեղեկացրել են «New York Times» և «Washington Post» թերթերը:
Ավելի վաղ դեմոկրատների հսկողության ներքո գտնվող Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել էր նախագահի իմփիչմենտի պաշտոնական ընթացակարգ սկսելու մասին։ Իմփիչմենտի համար Փելոսին որպես հիմնավորում նշել էր Թրամփի խոսակցությունն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որի ընթացքում նա, իբր, պահանջել էր սկսել հետաքննություն Հանթեր Բայդենի՝ ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի որդու դեմ։
Հենց սրանում են դեմոկրատները տեսնում «ընտրությունների ամբողջականության խախտում»։ Շատ չանցած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Կիևը թույլ է տվել հրապարակել Ուկրաինայի նախագահի հետ իր զրույցն ամբողջությամբ։
Ներկայացուցիչների պալատը 435 անդամ ունի, մեծամասնությունը դեմոկրատներն են (235)։