25/09/2019 18:53
Ուկրաինացի զորակոչիկն ամուսնացել է տատիկի քրոջ հետ, որպեսզի բանակից խուսափի
Ուկրաինայի Վինիցայի շրջանի բնակիչն ամուսնացել է իր տատիկի քրոջ հետ՝ բանակ զորակոչվելուց խուսափելու համար, հայտնում է 1 + 1 հեռուստաալիքը:
Տղամարդը 24 տարեկան է, իսկ կինը՝ 81 տարեկան: Բացի այդ, կինն ունի առաջին խմբի հաշմանդամություն, ուստի երիտասարդն ինքնաբերաբար ճանաչվում է որպես տարեց կնոջ խնամակալ:
Զինվորական հաշվառման և զորակոչի գրասենյակը հաստատել է, որ օրենքի համաձայն դա հիմք է հանդիսանում Ուկրաինայի զինված ուժերի շարքերում զինվորական ծառայությունից տարկետման համար:
Նրանք ամուսնացել են ավելի քան երկու տարի առաջ: