26/09/2019 11:11
Դավիթ Սանասարյանի գործը ուղարկվել է դատարան
Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնում լիազորությունները դադարեցված Դավիթ Սանասարյանի գործը ուղարկվել է դատարան։
Ըստ Դատական տեղեկատվական համակարգի, այն մակագրվել է դատավոր Դավիթ Բալայանին։
Հիշեցնենք՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը»: Այս գործով մեղադրյալներ են նաև Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության նախկին պետ Սամվել Ադյանը և Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացի վերահսկողական վարչության նախկին գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը։ Նրանք մեղադրվում են ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ»: Այս գործով մեղադրյալ է նաև «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը։