26/09/2019 15:39
Դատախազության կողմից շինծու մեղադրանքը հաստատելը և դատարան ուղարկելը մեղադրանքի ապացույց չէ. Դավիթ Սանասարյան
ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը գրառում է կատարել.
«Հարգելիներս, դատախազության կողմից շինծու մեղադրանքը հաստատելը և դատարան ուղարկելը մեղադրանքի ապացույց չէ, մնացածը՝ ասուլիսում։ Մինչ այդ պարզապես կրկնեմ՝ մեղադրանքը չեմ ընդունում։
Սիրում եմ բոլորիդ», - գրել է նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնում լիազորությունները դադարեցված Դավիթ Սանասարյանի գործն ուղարկվել է դատարան։