26/09/2019 14:54
Զելենսկի. Թրամփն օգնություն է խոստացել Ղրիմը «վերադարձնելու» հարցում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դունալդ Թրամփն օգնություն է խոստացել Ղրիմը «վերադարձնելու» հարցում:
«Ինձ թվում է, ես դա լսեցի, որ նա համաձայն է, որ դա մեր հայրենի հողն է, և մենք վերադարձնելու ենք այն: Նա ասում է. «Այո՛, ձեզ հարկավոր է աշխատել, և մենք օգնելու ենք ձեզ», - Զելենսկու խոսքը մեջբերել է ՈւՆԻԱՆ գործակալությունը:
Ուկրաինայի նախագահն ավելացրել է, որ Թրամփին պատմել է թերակղզու գեղեցկության մասին: Պետությունների ղեկավարները նախօրեին շփվել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում:
ԱՄՆ ղեկավարը հանդիպումը որակել է «ֆանտաստիկ», բայց մանրամասներ չի հայտնել: Միայն հայտնի է, որ նա խորհուրդ է տվել Զելենսկուն՝ «շարունակել առաջընթացը» Ռուսաստանի հետ հարաբերություններում: Ուկրաինայի նախագահն իր հերթին վստահեցրել է, որ չի ցանկանում միջամտել ԱՄՆ-ի ընտրություններին և պաշտոնակցին հրավիրել է այցելել Կիև:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանը՝ բարձր մակարդակով ընթանում է Նյու Յորքում՝ սեպտեմբերի 24-ից 30-ը: