26/09/2019 14:04
Լավրով. Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը ճիշտ որոշում կլիներ
Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը ճիշտ որոշում կլիներ, քանի որ այդ երկրի քաղաքացիների մեծամասնությունը գիտակցել է ավելի վաղ տեղ գտած հակառուսական սադրանքների անարդյունավետությունը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում:
«Ես, հավանաբար, այդ թռիչքները կվերադարձնեի: Ինձ թվում է, որ դա ճիշտ կլինի այն բանից հետո, երբ վրաց բնակցության մեծամասնությունը գիտակցել է այն արարքի հակարդյունավետությունը, որը տեղի է ունեցել վրացական խորհրդարանում, երբ այնտեղ նիստ էր անցկացնում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը»,- ասել է նախարարը:
Լավրովն ընդգծել է, որ միշտ հանդես է եկել Ռուսաստանի և Վրաստանի բարեկամության օգտին: