26/09/2019 20:24
Լուկաշենկոն հաստատել է Դոնբաս խաղաղապահներ ուղարկելու պատրաստակամությունը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հինգշաբթի վերահաստատել է Դոնբասի կարգավորմանը մասնակցելու՝ իր երկրի պատրաստակամությունը, այդ թվում՝ այնտեղ բելառուսական խաղաղապահ զորակազմ ուղարկելու ճանապարհով:
«Մենք պատրաստ ենք խաղաղապահներ, սահմանապահներ, զորքեր մտցնել այնտեղ, եթե լինի երկու կողմի համաձայնությունը»,-ասել Է նա ուկրաինական առաջատար ԶԼՄ-ներին տված հարցազրույցում:
Նախագահը մեկտեղ մանրամասնել է.
«Չնայած. ինձ համար մեծ խնդիր է զորքով հակամարտության մեջ ներքաշվելը: Մենք մեզ սահմանի վրա կպահենք այնպես, ինչպես կպայմանավորվեն երկու երկրները՝ Ուկրաինան և Ռուսաստանը»: