26/09/2019 20:15
Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը չեղարկելու միակ ճանապարհը երկխոսությունն է. Գերմանիայի ԱԳՆ
Իրանի և Միացյալ Նահանգների միջև լարվածությունը չեղարկելու միակ ճանապարհը երկխոսությունն է, որը պետք է սկսել առանց նախապայմանների։ Այս մասին ասել է Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը՝ ելույթ ունենալով ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 74-րդ խորհրդաժողովում:
«Լիցքաթափման միակ ճանապարհը բանակցություններն են ԱՄՆ-ի և Իրանի միջև: Դա, սակայն, հնարավոր է, եթե միայն Իրանը և ԱՄՆ-ը որևէ անիրատեսական նախապայման չդնեն նման երկխոսության համար»,- կարծում է նա:
Ավելի վաղ, ՄԱԿ ԳՎ 74-րդ խորհրդաժողովում ելույթի ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել էր, որ Վաշինգտոնի հետ բանակցություններ սկսելու Թեհրանի հիմնական պայմանը պատժամիջոցները հանելն է և վերադարձը միջուկային գործարքին։