26/09/2019 21:10
Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1300 փախստական
Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 1300 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 1367 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 412 մարդ (124 կին, 210 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 955 մարդ (287 կին, 487 երեխա)», - ասված է հաղորդագրության մեջ:
Նաև երկրի ներսում մշտական բնակության վայրեր է վերադարձել 144 բնակիչ: