26/09/2019 20:50
Խոհանոցում հայտնաբերված Չիմաբուեի Քրիստոսի կտավն աճուրդի է հանվում (Տեսանյութ)
Ֆրանսիական Սենլիսում աճուրդի են հանելու Վերածննդի ժամանակաշրջանի Ֆլորենցիայի վարպետ Չիմաբուեի Քրիստոսի կտավը:
Այն գնահատվում է առնվազն 6 միլիոն եվրո:
Գլուխգործոցը երկար տարիներ կախված էր հյուսիսի Կոմպյենյե քաղաքում գտնվող 90-ամյա տարեց կնոջ տանը: Նա կարծում էր, թե իր խոհանոցում պարզապես հին սրբապատկեր է կախված։
Մասնագետները նշում են, որ Չիմաբուեն Քրիստոսի մասին ութ կտավ է ստեղծել։