26/09/2019 10:34
Ֆրանսիայում հրդեհ է բռնկվել քիմիական գործարանում
Ֆրանսիայի Ռուան քաղաքում գտնվող Lubrizol գործարանում հրդեհ է բռնկվել, հայտնում են Ծովամերձ Սենի իշխանությունները:
Lubrizol-ը տրանսպորտային, արդյունաբերական և սպառողական շուկաների մասնագիտացված քիմիական նյութեր մատակարարող է:
Հրդեհը շարունակվում է: Հրդեհի վայր է ժամանել մոտ 130 հրշեջ:
Գործարանը պատկանում է SEVESO կարգի. Սա նշանակում է, որ այն գտնվում է իշխանությունների հատուկ հսկողության ներքո ՝ հավանական վտանգավոր հումքի առկայության պատճառով: