26/09/2019 19:56
Չինաստանում մի կին որոշել է օդափոխել օդանավի սրահը՝ բացելով վթարային ելքի դուռը
Չինական Xiamen Airline ավիաընկերության ուղևորուհին դժգոհել է, որ օդանավում տոթ է և բացել է վթարային ելքի դուռը՝ այն օդափոխելու համար, հայտնում է The Mirror-ը:
Դեպքը տեղի է ունեցել Տյանհեյի միջազգային օդանավակայանում՝ օդանավի թռիչքի նախապատրաստման ժամանակ:
Բորդուղեկցորդուհիները զգուշացրել են վթարային ելքի մոտ նստած կնոջը, որը դուռն արգելվում է բացել, սակայն նա հայտարարել է, որ տոթ է և խախտել է նրանց հորդորը:
Անձնակազմի անդամները դեպքի մասին հաղորդել են ոստիկանությանը: Կինը հեռացվել է չվերթից: