26/09/2019 19:45
Կամո Հովհաննիսյանը բաց կթողնի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա երկու հանդիպումները
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը Ղազախստանի առաջնության 27-րդ տուրի «Ժետիսու» -«Աստանա» խաղի մեկնարկում վնասվածք է ստացել և վաղաժամ լքել խաղադաշտը։
ՀՖՖ-ն կապ է հաստատել Հայաստանի ազգային հավաքականի բժիշկ Կարեն Ստեփանյանի հետ, ով տեղեկություններ է հայտնել Կամո Հովհաննիսյանի վնասվածքի վերաբերյալ.
«Կամո Հովհաննիսյանն իր թիմի վերջին հանդիպման ընթացքում խաղային դրվագում մկանային վնասվածք ստացավ։ Հետագա բուժզննումները ցույց տվեցին, որ Կամոն մկանային պատռվածք է ստացել, որի ապաքինման համար կպահանջվի 3 շաբաթ։ Նա վաղը ժամանելու է Հայաստան, այստեղ կենթարկվի կրկնակի հետազոտության, որից հետո արդեն ամեն ինչ ավելի պարզ կլինի։ Ամենայն հավանականությամբ, նա բաց կթողնի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա երկու հանդիպումները»,-ասել է հավաքականի բժիշկը։