27/09/2019 19:58
Ամերիկյան Կոնգրեսը հավանություն է տվել Լեհաստանին 32 F-35 ինքնաթիռ վաճառելուն
Ամերիկյան Կոնգրեսը համաձայնություն է հայտնել Լեհաստանին 32 նորագույն F-35 կործանիչ վաճառելուն: Այդ մասին Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը հայտնել է Twitter-ի իր էջում:
Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Լեհաստանին 6,5 մլրդ դոլար գումարի 32 նորագույն F-35 ռազմական ինքնաթիռների վաճառքին:
«Ամերիկյան Կոնգրեսը համաձայնություն է հայտնել Լեհաստանին 32 ժամանակակից F-35 ինքնաթիռ վաճառելուն», - գրել է Բլաշչակը:
«Դա վերջին քայլերից մեկն է պարտավորագրի կնքումից առաջ, բայց մեր աշխատանքի վերջը չէ: Մենք հաստատակամորեն բանակցություններ կվարենք առավելագույնս ձեռնտու գնի հասնելու համար», - ավելացրել է նա: