27/09/2019 19:42
Վերաքննիչ դատարանը հեռացել է Գագիկ Խաչատրյանի կալանավորման հարցով որոշում կայացնելու
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեջ մեղադրվող ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու որոշման դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Հուսով եմ՝ դատարանը կգտնվի իր դերում։ Դատարանի որոշումը կլինի երկուշաբթի օրը, ինչից հետո պարզ կլինի՝ դատարանն ի զորու՞ էր օբյեկտիվ, արդար որոշում կայացնել։ Կարծում եմ՝ դատարանը պետք է արդար որոշում կայացնի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Գագիկ Խաչատրյանը ներկա է եղել այսօրվա դատական նիստին։