27/09/2019 13:53
Ուկրաինայի փոխվարչապետն ԱՊՀ-ն անհաջողակների ակումբ է անվանել
Եվրամիության հետ ինտեգրման հարցերով Ուկրաինայի փոխվարչապետ Դմիտրի Կուլեբան Անկախ պետությունների միությունն անվանել է անհաջողակների ակումբ:
«ԱՊՀ-ն անհաջողակների ակումբ է: Եվ մենք պետք է ձգտենք «հաջողակների ակումբին» միանալ: ԱՊՀ-ն մարդկանց ակումբ է, որոնք չկարողացան քաղաքակիրթ ձևով բաժանվել», - ասել է նա «Եվրոպական ճշմարտություն» պարբերականին տված հարցազրույցում:
Ըստ նրա ՝ «մարդիկ, ովքեր նույնիսկ բաժանվել չեն կարող, առավել ևս չեն կարող որևէ նոր բան ստեղծել»:
«Հետևաբար, ինձ համար անձամբ ԱՊՀ-ն փակ պատմություն է», - նշել է Կուլեբան: