27/09/2019 14:06
Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավարը ՄԱԿ-ի ամբիոնից կոչ է արել ֆինանսական ճնշում գործադրել Իրանի վրա
Միջազգային հանրակցությունը պետք է ճնշում գործադրի Իրանի վրա, քանի որ նրա գործողություններն սպառնում են միջազգային տնտեսական և էներգետիկական կայունությանը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից այս հայտարարությամբ հանդես է եկել Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավար Ադել ալ Ջուբեյրը:
Իր ամբողջ ելույթը նախարարը նվիրել է Աբքայքում և Խուրայսում Սաուդյան Արաբիայի Saudi Aramco ազգային նավթընկերության նավթային օբյեկտների վրա սեպտեմբերի 14-ն ձեռնարկված գրոհներին: «Մենք շատ լավ գիտենք, թե ով է կանգնած այդ ագրեսիայի հետևում,- ընդգծել է նա:- Մենք ՄԱԿ-ին և միջազգային հանրակցությանը կոչ ենք անում ներկայացնելու այդ հանցագործին»:
Ալ Ջուբեյրը միջազգային հանրակցությանը հորդորել է գիտակցել, որ «ֆինանսավորման աղբյուրների փակումը լավագույն միջոցն է Իրանի վարչակարգին հարկադրելու դադարեցնել իր ռազմական ակտիվությունը, հրթիռային ծրագրի զարգացումը և տարածաշրջանում վերջ դնել իր ապակայունացնող ակտիվությանը»: