27/09/2019 19:03
Բուլղարիայում «Դունարիտ» զենքի գործարանն այրվել է
Բուլղարիայի Ռուսե քաղաքում` «Դունարիտ» գործարանում, որը մասնագիտացած է ռազմական արդյունաբերության ոլորտում, հրդեհ է բռնկվել, բոլոր աշխատակիցները տարհանվել են, զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան, հայտնում է «BGNES» գործակալությունը:
Գործարանում հրդեհի ազդանշանը հնչել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 11:00-ին:
Դեպքի վայր են ժամանել հրշեջները: Պայթյունի մասին չի հաղորդվել: