27/09/2019 09:47
«Ժամանակ». Իսրայելում դեսպանատուն բացելու իշխանությունների որոշումը լուրջ դժգոհություն է առաջացրել
«Ժամանակ» թերթը գրում է, որ Հայաստանի իշխանությունների Իսրայելում դեսպանատուն բացելու որոշումը լուրջ դժգոհություն է առաջացրել Միջին Արևելքի հայկական գաղթօջախներում, հատկապես Լիբանանում և Սիրիայում, ինչպես նաև Իրանում, որոնք փաստացի պատերազմական դրության մեջ են Իսրայելի հետ:
Այդ երկրների հայկական համայնքները մտահոգություն ունեն, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կարող է փոխել այդ երկրների իշխանությունների դրական վերաբերմունքը հայկական համայնքների նկատմամբ: Հիմա տեղի հայկական կուսակցությունները և համայնքային կազմակերպությունները խորհրդակցություններ են անցկացնում, թե ինչպես արձագանքեն այս նոր իրողությանը: