27/09/2019 20:06
Իրանը նշել է պայման՝ ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների համար
Թեհրանը պատրաստ է «նույնիսկ մեկ ժամ հետո» բանակցային սեղանի շուրջ նստել «5+1» ձևաչափով միջուկային գործարքի վերաբերյալ, որտեղ կլինեն ԱՄՆ-ն, բայց Վաշինգտոնը նախ պետք է վերացնի պատժամիջոցները, ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Մենք բազմիցս մերժել ենք բանակցությունները (ԱՄՆ-ի և Իրանի նախագահների միջև): Եթե բանակցությունները տեղի ունենան, դրանք կլինեն «5+1» ձևաչափով», - ասել է Ռոուհանին, որի ելույթը հեռարձակվել է իրանական հեռուստատեսության եթերով՝ Նյու Յորքից վերադառնալուց հետո:
«Մենք բացահայտ ասում էինք, որ պատրաստ ենք բանակցությունների, բայց ոչ պատժամիջոցների և ճնշման պայմաններում: Նրանք հարցրեցին ինձ, ե՞րբ եք դուք պատրաստ դա անել, ես պատասխանեցի՝ նույնիսկ մեկ ժամ հետո՝ «5+1» ձևաչափով, բայց նախ պետք է ստեղծվի ճիշտ մթնոլորտ», - ասել է Իրանի նախագահը: