27/09/2019 13:58
Լուկաշենկոյին հրավիրել են այցելել Ղրիմ
Ղրիմի բելառուսական համայնքի ղեկավար Ռոման Չեգրինեցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հրավիրել է այցելել թերակղզի:
«Մենք հրավիրում ենք Բելառուսի նախագահին հյուրընկալվել մեզ մոտ: Վստահ եմ, որ մեր նախագահները զրուցելու թեմաներ կունենային Սև ծովի հիասքանչ Ղրիմի ափերին », - մեջբերում է РИА Новости-ին Չեգրինեցի խոսքերը:
Նա վստահություն է հայտնել, որ «Բելառուսի նախագահից հետո, բելառուսական ձեռնարկությունները կգան Ղրիմ»: