27/09/2019 13:33
Էրդողանը հայտարարել է Իդլիբում դիտորդական կետերի վրա գրոհների դադարեցման մասին
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իդլիբում իրավիճակը հանգիստ է, դադարեցվել են հարձակումները թուրքական դիտակետերի վրա:
«Մեր դիտակետերի վրա եղել են հարձակումներ, բայց մեր գործընկերները բանակցություններ են վարել, հիմա խնդիրներ չկան, Իդլիբը հանգիստ է: Բայց մենք պետք է զգոն մնանք, քանի որ այն չորս միլիոն բնակչությամբ բարդ տարածաշրջան է, մենք պարտավոր ենք պաշտպանել այդ մարդկանց և խուսափել փախստականների նոր ալիքից», - ասել է Էրդողանը՝ թուրք լրագրողների հետ զրույցում:
Նա հավելել է, որ Թուրքիան կշարունակի բանակցությունները Ռուսաստանի Դաշնության հետ՝ Իդլիբում կարգավորման հարցով: