27/09/2019 22:20
Հայաստանը 10 տարի ժամկետով 500 մլն դոլարի եվրոբոնդ է թողարկել աննախադեպ ցածր՝ 4.20 տոկոսով . Փաշինյան
Հայաստանը 10 տարի ժամկետով 500 մլն դոլարի եվրոբոնդ է թողարկել աննախադեպ ցածր՝ 4.20 տոկոսով, այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա մանրամասնեց, որ 2013 թ-ին ՀՀ կառավարության թողարկած 500 մլն դոլարի եվրոբոնդերի եկամտաբերությունը կազմում էր 6,25 տոկոս։ Դրանք թողարկվել էին 7 տարի մարման ժամկետով, հետևաբար, պարտքը պետք է մարվեր 2020 թ-ին։
«Որոշեցինք գնալ պարտքի ետգնման ճանապարհով, այսինքն՝ նոր գումար ներգրավենք հին պարտքը փակելու համար։ Եվրաբոնդերի թողարկումը իրականացվել է աննախադեպ ցածր տոկոսով, ինչը նշանակում է ՀՀ տնտեսության նկատմամբ վստահության ահռելի դրսևորում», - նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով, տվյալ պարագայում պարտքը կփակվի մինչև 2029 թ-ը, իսկ տարեկան տնտեսումը կկազմի 10,2 մլն դոլար։