27/09/2019 12:19
Տամբովի մարզում հրդեհի հետևանքով 4 մարդ է մահացել
Տամբովի մարզի Ռասկազովսկի շրջանի Դմիտրիևշինա գյուղում հրդեհ է բռնկվել: Այդ մասին հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային գլխավոր վարչությանը:
Ինչպես նշվում է, միջադեպի հետևանքով զոհվել է չորս մարդ, մասնավորապես, չորս տարեկան երեխա:
Նշվում է, որ հրդեհը տեղի է ունեցել մասնավոր մեկ հարկանի տանը:
Գործակալության տվյալով ՝ մեծահասակների շրջանում մահացել է 65-ամյա մի տղամարդ և կին, ինչպես նաև մեկ այլ տղամարդ, որի ծննդյան ամսաթիվը դեռ հայտնի չէ:
Ինչպես ընդգծվում է, այրվել է տան տանիքը: Բացի այդ, տան մի հատվածն ամբողջությամբ փլուզվել է: