27/09/2019 13:25
Ժակ Շիրակին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին Փարիզում
Ֆրանսիայի իշխանությունները պատրաստվում են երկրի նախկին նախագահ Ժակ Շիրակին հրաժեշտի արարողությունն անցկացնել Փարիզի յոթերորդ օկրուգում՝ Հաշմանդամների տան առջև կիրակի՝ սեպտեմբերի 29-ի կեսօրին, հայտնել է Europe1 ռադիոկայանը:
Ըստ աղբյուրի՝ տեղն ու ժամանակն ընտրել են սեպտեմբերի 26-ին մահացած 86-ամյա քաղաքական գործչի հարազատները: Առայժմ բաց է մնում այն հարցը, թե արդյոք հանգուցյալ նախկին նախագահի մարմինն ամփոփող դագաղը կդրվի համընդհանուր դիտման:
Այժմ իշխանությունները մշակում են միջոցառման մանրամասները, ավելի ստույգ տեղեկատվությունն սպասվում է օրվա ընթացքում: