27/09/2019 12:40
Ճնշում են այն դատավորին, որը ճնշվում է. ՍԴ դատավոր
Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանի կարծիքով՝ հնարավոր է ճնշել միայն ճնշվող դատավորին։
«Ճնշում են նրան, որը ճնշվում է։ Եթե դու ճնշվող դատավոր չես, ինչ կուզեն, թող կողքից խոսեն։ Ինձ հնարավոր չի ճնշել, ինձ հնարավոր չի շեղել ճիշտ ուղուց», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարց Ալվինա Գյուլումյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ազգային ժողովը ճնշում է գործադրում ՍԴ-ի վրա։
Երբ լրագրողը նորից պնդեց հարցը, ՍԴ դատավորն ասաց, որ ինքն ի պաշտոնե չի կարող քաղաքական գնահատականներ հնչեցնել։
Նշենք, որ Ազգայն ժողովը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց է սկսել։ Ներկայացված նախագիծը օրերս ԱԺ պետաիրավական հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ և հաջորդ շաբաթ կքննարկվի ԱԺ լիագումար նիստում։