27/09/2019 14:59
Կխոսեմ ավելի ուշ. Անժելա Թովմասյանը՝ «Հայելու առաջ» հաղորդումը փակելու մասին
Հեռուստահաղորդավարուհի Անժելա Թովմասյանը չի մեկնաբանում տեղեկություններն այն մասին, որ փակվել է Կենտրոն հեռուստաընկերությամբ հեռարձակվող իր հեղինակային «Հայելու առաջ» հաղորդումը:
«Չեմ մեկնաբանում այդ տեղեկությունները: Դրա մասին կխոսեմ ավելի ուշ», - Aysor.am-ին ասաց Թովմասյանը:
Aysor.am-ը տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեց նաև Կենտրոն հեռուստաընկերության տնօրեն Սերգեյ Ադումյանի հետ: Վերջինս հերքեց հաղորդման փակման մասին տեղեկությունը:
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Անժելա Թովմասյանի հեղինակային հաղորդումը, որը հաճախ հանդես է գալիս իշխանության քննադատությամբ, փակվում է, ըստ որոշ տեղեկությունների, կառավարության ներկայացուցիչների պահանջով: