28/09/2019 12:10
Դատավորի հետ կատարվածի փաստի առթիվ հարուցված քրեական գործն արդեն Քննչական կոմիտեի վարույթում է
ՀՀ Քննչական կոմիտեն քիչ առաջ վարույթ է ընդունել դատավոր Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, տեղեկացնում են ՔԿ լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, պարզվում են դեպքին մասնակից մյուս անձի կամ անձանց ինքնությունը:
1993 թվականին ծնված Նարեկ Մութաֆյանը ձերբակալված է:
Նշենք, որ երեկ գիշերը նշված երիտասարդը, որը Ռոբերտ Քոչարյանի աջակից խմբի անդամ է, հետապնդել էր այգով քայլող դատավոր Աննա Դանիբեկյանին։ Վերջինը Քոչարյանի և մյուսների գործով դատավորն է ու երկու անգամ մերժել է նախկին նախագահին կալանքից ազատ արձակելու միջնորդությունները։
Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ փաստի առթիվ ընդունված հաղորդման հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով։