28/09/2019 10:04
«Հրապարակ». Արման Բաբաջանյանի համար աշխատասենյակ էլ գտնվեց
«Հրապարակ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստան» խմբակցությունից հեռանալուց հետո պատգամավոր Արման Բաբաջանյանը ոչ միայն խորհրդարանում իր նստելու տեղը փոխեց, այլև որոշել է աշխատասենյակը տեղափոխել ԼՀԿ-ականներից հեռու, իմքայլականներին մոտ։
Տևական ժամանակ Բաբաջանյանի համար ազատ աշխատասենյակ չէին գտնում, սակայն երեկ պարզեցինք, որ հատուկ նրա համար աշխատակազմի երկու հոգանոց բաժիններից մեկը որոշել են տեղափոխել առաջին հարկ՝ Բաբաջանյանի արդեն նախկին աշխատասենյակ, որպեսզի իշխանության պաշտպանությամբ զբաղվող պատգամավորը նոր աշխատասենյակ ունենա»: