28/09/2019 10:15
«Ժողովուրդ». ՌԴ կողմը հստակ պահանջել է` Իգիթյանը պիտի հեռանա
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԵԽԽՎ հայկական պատվիրակությունում իշխանական ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանը վերջին անգամ կմասնակցի երկուշաբթի Ստրասբուրգում մեկնարկող նտսաշրջանին: Հիշեցնենք` «Ժողովուրդ» օրաթերթը դեռևս սեպտմբերի 1-ին է գրել, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում և ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում քննարկվում է Հովհաննես Իգիթյանին այլ պատգամավորով փոխարինելու հարցը:
Մեր տեղեկություններով` Իգիթյանի դիրքերը պատվիրակությունում երերացին, երբ պատգամավորը հունիսի 24-ին Վեհաժողովում չմասնակցեց Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնման հարցի քվեարկությանը, և լուրեր տարածվեցին, թե նա ուկրաինացի պատգամավորների հետ է քվեարկությանը չմասնակցելու պայմանավորվածություն ունեցել; Խնդիրն այդ օրերին ռուսական կողմի հետ կարծես հնարավոր եղավ հարթել, բայց, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, վերջին օրերին ՌԴ կողմը հստակ պահանջել է` Իգիթյանը պիտի հեռանա: Պարզաբանել են` նրա անկանխատեսելիության պատճառով չեն կարող վստահ լինել, թե հետագայում այլ այդպիսի իրավիճակներում նա ինչ դիրքորոշում կունենա: Եվ բավականին երկարատև քննարկումներից հետո, մեր տեղեկություններով, իշխող թիմում որոշել են Իգիթյանին փոխարինող գտնել, բայց, մեր աղբյուրների փոխանցմամբ, դեռևս փնտրտուքների մեջ են»: