28/09/2019 14:42
Քուրթ Վոլքերը հրաժարական է տվել
Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քուրթ Վոլքերը հրաժարական է տվել, հայտնում է CNN-ը:
Դա տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ուկրաինացի գործընկերոջ ՝ Վլադիմիր Զելենսկիի սկանդալային հեռախոսազրույցի վերաբերյալ բողոքի հրապարակումից մեկ օր անց:
Վոլքերի անունը հիշատակվել է այդ բողոքում: Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարությունն իրավիճակը դեռ չի մեկնաբանում: