28/09/2019 14:57
Կահիրեում ցույցեր են անցկացվել՝ հաջակցությունն նախագահ աս-Սիսիի
Կահիրեում անցկացվել են զանգվածային ակցիաներ ՝ ի պաշտպանություն Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի:
Ըստ Al Ahram-ի՝ հանրահավաքներն ուղղված են հակակառավարական գործողությունների վերաբերյալ կոչերին:
«Նախագահ աս-Սիսիի կողմնակիցները ցույց են տվել իրենց աջակցությունը՝ կրելով ձեռքներին դրոշներ և առաջնորդի պատկերները: Նրանք նաև վանկարկում էին կարգախոսներ՝ ի պաշտպանություն բանակի և ոստիկանության», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ մեկ շաբաթ առաջ Կահիրեում, Ալեքսանդրիայում և Եգիպտոսի մյուս խոշոր քաղաքներում անցկացվել են հակակառավարական ցույցեր: Եգիպտոսի առաջնորդը հորդորել է եգիպտացիներին չմտահոգվել, քանի որ «երկիրն ուժեղ է իր ժողովրդի հետ»: