28/09/2019 15:10
Փաստաբանը պատմել է Ասանժի առողջության վատթարացման մասին
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը շարունակում է մնալ ամբողջությամբ մեկուսացված և ունի առողջական լուրջ խնդիրներ, РИА Новости-ին հայտնել է նրա փաստաբան Կառլոս Պովեդան:
«Նա օրվա ընթացքում 23 ժամ մեկուսացված է և ունի ընդամենը մեկ ժամ միջանձնային փոխանակման համար: Շատ բարդ իրավիճակ է, նա նիհարել է և լրիվ մեկուսացվել արտաքին աշխարհից, դա բացասական է ազդում նրա առողջության վրա», - ասել է Պովեդան: