28/09/2019 15:26
Սամվել Թոփալյանը Open World Toronto կինոփառատոնի շնջանակում ճանաչվել է «Լավագույն դերասան»
Դերասան Սամվել Թոփալյանը Open World Toronto կինոփառատոնի շրջանակներում «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմում գլխավոր դերի համար արժանացել է «Լավագույն դերասան» մրցանակին: Դերասանն այդ անվանակարգի համար պայքարում էր ֆրանսիացի և կանադացի մրցակիցների հետ:
«Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմի ռեժիսորը Մհեր Մկրտչյանն է: Նա ֆեյսբուքի իր էջում Սամվել Թոփալյանի հաղթանակի կապակցությամբ գրառում է արել:
«Սամվել Թոփալյանը հաղթեց ֆրանսիացի և կանադացի մրցակիցներին և ճանաչվեց Լավագույն դերասան «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմի համար:
Հուսով եմ՝ իր թատրոնի ղեկավար Նարինե Մալյանը թույլ կտա նրան նոյեմբերի 7-ին մեկնել Տորոնտո ու ստանալ մրցանակը»,-գրել է Մհեր Մկրտչյանը: