29/09/2019 12:32
Հայաստանն ու Սինգապուրը կստորագրեն ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին երկկողմ համաձայնագիր. Փաշինյան
Հայաստանի և Սինգապուրի միջև ստորագրվելու է ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին երկկողմ համաձայնագիր, այսօր Սինգապուրի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի երևանյան նիստի շրջանակներում Սինգապուրի հետ ԵԱՏՄ և նրա անդամ պետությունները կստորագրեն համապարփակ տնտեսական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր և ազատ առևտրի մասին համաձայնագիր», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ Հայաստանը որպես ԵԱՏՄ նախագահող երկիր զգալի ջանքեր է գործադրել ԵԱՏՄ արտաքին կապերի աշխարհագրությունը ընդլայնելու ուղղությամբ, և Սինգապուրը եղել է Հայաստանի ուշադրության կենտրոնում: