30/09/2019 20:01
Բրիտանական ընդդիմությունը Ջոնսոնից կպահանջի հետաձգել Brexit-ը
Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները մտադիր են մինչև շաբաթվա վերջը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին ստիպել՝ հետաձգել Եվրամիությունից երկրի դուրս գալու ամսաթիվը: Այդ մասին երկուշաբթի հայտնել է «The Daily Telegraph»-ը:
Ըստ թերթի՝ ԵՄ-ին երկրի անդամակցությունը պահպանելու կողմնակիցները երկուշաբթի հանդիպում կանցկացնեն Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի գրասենյակում՝ քննարկելու համար օրենսդրության փոփոխությունները, որպեսզի Միացյալ Թագավորության վարչապետին պարտադրեն՝ Բրյուսելից խնդրել երկարացնելու Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի գործողությունը:
Դրա հետ մեկտեղ խորհրդարանականները կարծում են, որ ավելի վաղ Համայնքների պալատի կողմից ընդունված օրենքը, որը Ջոնսոնին պարտավորեցնում է մինչև հոկտեմբերի 19-ը ԵՄ-ից խնդրել՝ հետաձգելու Brexit-ը, եթե մինչ այդ կառավարությանը չհաջողվի Բրյուսելի հետ նոր համաձայնության հասնել, ժամանակ չի թողնում դատարան դիմելու համար, եթե կառավարության ղեկավարը, այնուամենայնիվ, որոշի հրաժարվել Brexit-ի ամսաթվի հետաձգումից:
Ընդդիմադիր կուսակցությունները հույս ունեն խորհրդարանական օրակարգի վրա հսկողության հաստատել կառավարող Պահպանողական կուսակցության համագումարի ժամանակ, որն այս օրերին տեղի Է ունենում Մանչեսթրում:
Եթե նույնիսկ նրանց չհաջողվի դա անել, ապա նրանց գործողությունները գոնե լրջորեն կխախտեն պահպանողականների համագումարի ծրագիրը, քանի որ անհրաժեշտ կլինի, որ պատգամավորներն ու նախարարները Վեսթմինսթեր վերադառնալ քվեարությանը մասնակցելու համար։