30/09/2019 16:12
Գագիկ Խաչատրյանի որդիներին մեղադրանք առաջադրված չէ. ԱԱԾ. Factor.am
ՊԵԿ նախկին ղեկավար, ՀՀ ֆինանսների նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիներին՝ Արտյոմ և Գուրգեն Խաչատրյաններին մեղադրանք առաջադրված չէ:
Factor.am-ն Ազգային անվտանգության ծառայությունից փորձել է ճշտել՝ արդյոք Գագիկ Խաչատրյանի որդիներին մեղադրանք է առաջադրվե՞լ և արդյոք ծառայությունը տեղեկություն ունի՞ նրանց գտնվելու վայրի մասին։
«Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիները՝ Արտյոմ և Գուրգեն Խաչատրյանները, քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված չեն, հետևաբար՝ նրանց գտնվելու վայրի վերաբերյալ այս պահին տեղեկություններ չկան», - հայտնել են ԱԱԾ մամուլի ծառայությունից: