30/09/2019 12:34
Գազի գինը 30 տոկոսով բարձրանալու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. Մհեր Գրիգորյան
Գազի գինը 30 տոկոսով բարձրանալու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հարցին՝ հաջորդ տարվա համար կբարձրանա՞ գազի գինը, փոխվարչապետն արձագանքեց. «Չեմ կարող դեռ պատասխանել, հուսով եմ, որ ոչ»։
Մհեր Գրիգորյանն ասաց, որ գազի գնի վերաբերյալ բանակցությունները կավարտվեն մինչև տարեվերջ։