30/09/2019 16:37
Պուտինը Երևանում բանակցություններ կանցկացնի Փաշինյանի և Իրանի նախագահի հետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին կմասնակցի Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, ինչպես նաև հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:
Ըստ Կրեմլի մամուլի ծառայության` միջոցառման շրջանակներում տեղի կունենան Պուտինի բանակցությունները ՀՀ վարչապետ Փաշինյանի և Իրանի նախագահ Ռոհանիի հետ:
Գագաթնաժողովին հրավիրված են նաև Մոլդովայի նախագահը և Սինգապուրի վարչապետը: