30/09/2019 12:12
Disney-ի գործադիր տնօրենին առաջարկել են դառնալ ԱՄՆ նախագահ
Ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին առաջարկել է ԱՄՆ հաջորդ նախագահ դարձնել The Walt Disney-ի գործադիր տնօրեն Ռոբերտ Այգերին, հայտնում է Daily Mail-ը:
Նրա կարծիքով, եթե Այգերը ցանկություն ունենար 2020 թվականին առաջադրվել ԱՄՆ-ի ղեկավարության պաշտոնի համար, ապա նա անձամբ կգրանցեր նրան:
«Ես իսկապես ուզում եմ, որ դուք անեք դա», - հավելել է Ուինֆրին՝ դիմելով Այգերին:
Այգերը նրա կարծիքը լսելուց հետո հայտարարել է, որ սարսափած է ժամանակակից քաղաքականության վիճակից և կցանկանար կատարել իր սեփական փոփոխությունները:
Հեռուստահաղորդավարուհին նշել է, որ գուցե դրդել է Disney-ի գործադիր տնօրենին առաջադրվել այդ պաշտոնում: