30/09/2019 20:15
El Pais. Իսպանիան կարող է ԵՄ-ում կորցնել կշիռը երկրում քաղաքական ճգնաժամի պատճառով
Իսպանիան կարող է Եվրոպայի ինստիտուտներում կորցնել կշիռը, եթե երկրում շարունակվի քաղաքական ճգնաժամը, որն արդեն հանգեցրել է արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության: Այս դիրքորոշումն է երկուշաբթի հայտնել El Pais թերթը հղում անելով Եվրամիության աղբյուրներին:
Թերթի փոխանցմամբ՝ Բրյուսելն ուշադրությամբ հետևում է իրադրությանը պիրենեյան թագավորությունում: Չորս տարում Իսպանիայում չորրորդ ընդհանուր ընտրությունների անցկացման վերաբերյալ վերջին որոշումը որոշակի վնաս է հասցրել Մադրիդի նկատմամբ վստահությանը որոշ ինստիտուտների կողմից: «Վերջին ամիսներին Մադրիդին նորից ու նորից հիշեցվել է, որ կայունությունն այժմ օգուտ կտար, երբ տնտեսական ցնցումներ են սկսվում»,- մեջբերում է թերթը դիվանագիտական աղբյուրների խոսքը:
Նշվում է, որ Եվրամիությանը զարմացրել է Իսպանիայի իրադրությունը, քանի որ Բրյուսելն ի դեմս վարչապետի պաշտոնակատար Պեդրո Սանչեսի տեսնում էր Եվրոպայի ղեկավարներից մեկին՝ մեծ ներուժով կարճաժամետ և միջնաժամկետ հեռանկարում:
«Մեզ անհրաժեշտ էր սոցիալիստական առաջնորդ, որը կարողանար համալրել Մերկել-Մակրոն տանդեմը, և երիտասարդ անձնավորության հայտնվելն այնպիսի եվրոպամետ երկրում, ինչպիսին Իսպանիա է, մեկնաբանվել էր որպես ապագայի համար իդեալական հավասարեցում», - նշել է հրատարակության մյուս եվրոպական աղբյուրը: