30/09/2019 12:47
ԵԱՏՄ տարածքում փոխադրման կանոնները պետք է լինեն ստանդարտ. Հակառակ դեպքում, ԵԱՏՄ-ի արդյունավետությունը հարցականի տակ է. ՀՀ փոխվարչապետ
Բեռնափոխադրումներ, տրանսպորտային ենթակառուցվածքներ և տարիֆներ գաղափարները պետք է բերել միասնական ստանդարտի ԵԱՏՄ տարածքում, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Իրականության մեջ ԵԱՏՄ-ի թիվ մեկ պրոբլեմն այն է, որ միասնական տրանզիտային կարգավորման գաղափարը ներդրված չէ, ինչը մենք փորձում ենք անել», - ասաց նա։
Մհեր Գրիգորյանի խոսքով՝ ԵԱՏՄ տարածքում փոխադրման կանոնները պետք է լինեն ստանդարտ։
«Հակառակ դեպքում, ԵԱՏՄ-ի արդյունավետությունը հարցականի տակ է», - ասաց ՀՀ փոխվարչապետը։