30/09/2019 20:27
Մոուրինյոն չի ծրագրում աշխատել Իտալիայում
«Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ չի պատրաստվում վերադառնալ աշխատանքի իտալական ակումբների հետ:
« «Ինտերն» իմ տունն է, և Մասիմո Մորատին շարունակում է մնալ իմ նախագահը և ընկերը», - մեջբերում է պորտուգալացու խոսքերը Tiki Taka-ն:
«Ես յոթից ութ ամիս չեմ աշխատել: Տեսնենք, թե ինչ կլինի հետո, բայց չեմ կարծում, որ կվերադառնամ Իտալիա` աշխատելու: Ես զգացողություն ունեմ, որ իմ ապագան այստեղ չէ», - ավելացրել է Մոուրինյոն։
56-ամյա Ժոզե Մոուրինյոն, «Ինտերի» հետ երկու անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, նվաճել է Չեմպիոնների լիգան, Իտալիայի գավաթը և Սուպերգավաթը:
Նրա վերջին ակումբը «Մանչեսթեր Յունայթեդն» էր: