30/09/2019 10:10
Հնդկաստանում ջրհեղեղներն ու սողանքները մեկ շաբաթում խլել են 127 մարդու կյանք
Հնդկաստանի հյուսիսում հորդառատ անձրևներով ուղեկցվող ջրհեղեղներն ու սողանքները մեկ շաբաթում խլել են 127 մարդու կյանք, գրում է Asian Age պարբերականը:
Այդ տվյալների համաձայն՝ ամենից շատ քանակությամբ զոհերը գրանցվել են Ութար-Պրադեշ նահանգում՝ 87, այնուհետև հաջորդում ՝ Բիհարը՝ 27 մարդ:
Հնդկաստանի հյուսիսում մի շարք շրջաններում շարունակվում են փակ մնալ ուսումնական և պետական հաստատությունները, նաև ռեստորանները, խանությանը և կրպակները: