30/09/2019 12:41
Կուրցի կուսակցությունը հաղթում է Ավստրիայի խորհրդարանի ընտրություններում
Ավստրիայի ժողովրդական կուսակցությունը համոզիչ հաղթանակ է տարել խորհրդարանի արտահերթ ընտրությունում` ստանալով ընտրողների ձայների 38.4 տոկոսը: Այսպիսով` պահպանողականները և նրանց առաջնորդ Սեբաստիան Կուրցը կստանան 73 մանդատ և մեծամասնություն ունեցող խմբակցություն:
Դա հնարավորություն կտա Կուրցին ձևավորելու կառավարություն և վերադառնալու Ավստրիայի կանցլերի պաշտոնին: Երկրորդ տեղում են սոցիալ դեմոկրատները՝ 41 մանդատ, երրորդում՝ ծայրահեղ աջակողմյան Ավստրիայի Ազատություն կուսակցությունը՝ 33 մադատ, իսկ 4-րդ հորիզոնականը զբաղեցրել են «Կանաչները»: