30/09/2019 13:43
Հունաստանում փախստականների ճամբարում հրդեհ է բռնկվել. կան զոհեր
Հունաստանի Լեսբոս կղզում գտնվող «Մորիա» ճամբարում, որտեղ 12 հազար ներգաղթյալ է ապրում, հրդեհ է բռնկվել: Զոհվել է մեկ կին` իր երեխայի հետ:
Հրդեհը բռնկվել է կացարաններից մեկում, երբ ցուցարար միգրանտները ճամբարից ոչ հեռու խարույկ են վառել` պահանջելով իրենց տեղափոխել մայրցամաքային Հունաստան:
Հրդեհի ժամանակ ցուցարաների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել:
Միգրանտները հայտարարել են, որ հրշեջները ժամանակին տեղ չեն հասել՝ զոհերից խուսափելու համար: