30/09/2019 14:12
Էր Ռիադ. Իրանի հետ դիմակայության սաստկացումը կհանգեցնի նավթի գնի թռիչքի
Համաշխարհային հանրակցությունը պետք է վճռական քայլերի դիմի Իրանին զսպելու և հետագա Էսկալացում թույլ չտալու համար, որի հետևանքը կարող է դառնալ նավթի գների աննախադեպ աճը:
CBS հեռուստաալիքի «60 րոպե» ծրագրում կայացած հարցազրույցում այս կարծիքն է հայտնել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը: Հաղորդումը եթեր է տրվել կիրակի:
«Տարածաշրջանում են կենտրոնացած էներգակիրների համաշխարհային պաշարների մոտ 30 տոկոսը, առեւտրական հոսքերի մոտ 20 տոկոսը, համաշխարհային համախառն ներքին արդյունքի մոտ 4 տոկոսը: Պատկերացրեք, եթե այդ ամենը կանգ առնի: Դա կնշանակի ոչ միայն Սաուդյան Արաբիայի և Մերձավոր Արևելքի, այլև համաշխարհային տնտեսության լիակատար կործանում: Եթե աշխարհը քայլեր չձեռնարկի Իրանին զսպելու համար, մենք կշարունակենք տեսնել հետագա սրում, որը սպառնալու է համաշխարհային հետաքրքրություններին: Նավթի մատակարարումները կդադարեն, նավթի գներն աննախադեպ կաճեն»,- ասել է նա:
Ընդ որում գահաժառանգ արքայազնը նշել է, որ հանդես է գալիս քաղաքական լուծման օգտին:
«Քաղաքական և խաղաղ լուծումը միշտ էլ ավելի լավ է, քան ռազմականը»,- պարզաբանել է նա: Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի և Իրանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Հասան Ռոհանին պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջը և հասնեն նոր համաձայնագիր կնքման: