30/09/2019 18:55
Օդանավը Գոա է վերադարձել շարժիչում բռնկման պատճառով
Հնդկական «IndiGo» ավիաընկերության մասնավոր օդանավը, որն իրականացնում էր Գոա-Դելի չվերթը, ստիպված էր վերադառնալ թռիչքի մեկնարկի կետ շարժիչում բռնկման պատճառով, հայտնում է IANS գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ բռնկումը գրանցվել է թռիչքից 15 րոպե անց: Սրահում գտնվել է 180 ուղևոր, այդ թվում՝ Գոայի բնապահպանության նախարար Նիլեշ Կաբրալը:
Միջադեպի հետևանքով տուժածներ չկան: