30/09/2019 13:19
Թրամփի դեմ բողոք գրած իրազեկչին դաշնային պաշտպանություն են տրամադրել
Ամերիկյան հետախուզության աշխատակիցը, որը բողոք է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու՝ հուլիսին կայացած հեռախոսազրույցի պատճառով, գտնվում է դաշնային պաշտպանության ներքո, ասվում է փաստաթղթերում, որոնք կիրակի հայտնվել են CBS հեռուստաընկերությունում:
Հաղորդվում է, որ իրազեկիչը պաշտպանության տակ է վերցվել այն պատճառով, որ նա անհանգստանում է իր անվտանգության համար:
Ավելի վաղ կիրակի Թրամփը Twitter-ում գրել է, որ ցանկանում է հանդիպել այն մարդու հետ, որն իր դեմ բողոք է գրել, նաև նրա հետ, ով իրազեկչին տվյալներ է տրամադրել Սպիտակ տան տիրոջ և Զելենսկու միջև կայացած զրույցի մասին: